Հարկերի
մասին Օրենքի տխրահռչակ 28-րդ հոդվածում կատարվել են կտրուկ փոփոխություններ:
2012 թվականի հունվարի մեկին սույն հոդվածը ուժի մեջ մտնելու պահից 31.07.1997 թիվ
314 և 315 որոշումներն այլեւս չեն գործում:
Դրա
փոխարեն Հարկերի մասին Օրենքում ավելացվել է նոր հավելված:
Սույն
հոդվածի կիրառմանը հետեւելու է օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող հարկային
մարմինները:
«Ստուգումների
կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխության արդյունքում
հարկային մարմինների կողմից առաքման գրքերը չեն կարող ստուգվել ստուգման հանձնարարականը
տնտեսվարող սուբյեկտին ներկայացման պահին (տնտեսվարող սուբյեկտին հանձնարարականը ներկայացվում
է ստուգումը սկսելուց 3 աշխատանքային օր առաջ):
Նաև
28 հոդվածից դուրս է եկել պարբերությունը, ըստ որի, այդ հոդվածով սահմանված տուգանքները
չէին կիրառվում խախտման այն այն ժամանակաշրջանի համար, որի համար արդեն ներկայացվել
են հաշվապահական կամ իրացման շրջանառությունը արտացոլող հաշվետվություններ:
Հարկ վճարողի
կողմից անփաստաթուղթ առաքվող կամ տեղափոխվող
ապրանքների առաքումը կամ սահմանված կարգով առաքվող ապրանքի ուղեկցող փաստաթուղթը առաքման գրքում չգրանցելը առաջացնում է տուգանք:
Տուգանքը գանձվում է օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացում
հայտնաբերման դեպքում.
·
Առաջին անգամ՝ անփաստաթուղթ ապրանքների գնի 50 տոկոսի չափով կամ գրանցման գրքում
չգրանցված ուղեկցող փաստաթղթի գնի 50 տոկոսի չափով:
·
Մեկ տարվա մեջ կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք 100 տոկոսի
չափով,
·
Երրորդ խախտման դեպքում՝ տուգանք 200 տոկոսի չափով:
Ապրանքի գնի որոշման անհնարինության
դեպքում հիմք է ընդունվում խախտումը հատնաբերելու եռամսյակում տնտեսվարող սուբյեկտի
կողմից իրացված նույն ապրանքի միջին գինը:
Վերոնշյալ տուգանքը՝ կապված գրքում չգրանցելու հետ կգործի միայն
առաքման նոր գրքերը ստանալուց հետո (ստանալու համար վերջնաժամկետ է սահմանվում
31.03.2012թ.)
Ուղեկցող փաստաթղթի վավերապայմանները՝
1.ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.
2.առաքվող կամ տեղափոխվող անձի (բացառությամբ
ձեռքբերողի կողմից տեղափոխման դեպքում) անվանումը,
ՀՎՀՀ.
3.ամսաթիվը
4.առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի (մեքենայի մակնիշը
և պետ.համարանիշը) տվյալները , որտեղից ապրանքը առաքվում կամ տեղափոխվում է.
5.առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն՝
բացառությամբ երբ ապրանքները գնորդին են հանձնվում առաքման վայրում.
6.առաքվող (ձեռքբերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող)ապրանքների գինը՝ (արժեքը) հանրագումարով.
7. առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի տվյալները , ֆիզիկական
անձանց դեպքում՝ անուն, ազգանունը.
8.գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ
հարկային հաշիվների):
Ուղեկցող փաստաթղթերն են
1. ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքով սահվանված կարգով հարկային հաշիվ
դուրս գրելու դեպքում առաքվող ապրանքն ուղեկցվում է հարկային հաշվով, իսկ կանխիկ դրամով
իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով՝ ՀԴՄ-ի կտրոններով.
2. ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքին համաձայն հարկային հաշվի փոխարեն
այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողները կամ ԱԱՀ վճարող չհամարվողները ապրանքն ուղեկցում
են հաշվարկային փաստաթղթերով, իսկ կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով
կատարված ձեռքբերումների մասով՝ ՀԴՄ-ի կտրոններով.
3. Հարկ վճարողի կողմից ապրանքը ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող ապրանքագրերով, բեռնագրերով
և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ ՀՀ տարածք
ներմուծված ապրանքների համար՝ մաքսային համապատասխան փաստաթղթերով:
Անփաստաթուղթ ապրանք է համարվում՝
1.առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը առաքվում կամ տեղափողվում
է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
2. հայտնաբերված՝ ուղեկցող փաստաթղթերի և փաստացի առաքվող կամ
տեղափոխվող ապրանքի տարբերությունը (փաստացի ավելցուկը).
3. երբ ապրանքները առաքվում կամ տեղափոխվում են սահմանված վավերապայմաններին չբավարարող ուղեկցող փաստաթղթով:
Ուղեկցող փատաթղթի վավերապայմանները համարվում են բավարար, եթե թերի են, սակայն ըստ
էության հիմնավորում են պահաջների կատարված լինելը.
4.երբ փաստացի առաքվող (այդ թվում՝ ձեռքբերողի կողմից տեղափոխելու
դեպքում) ապրանքն ուղեկցվում է այլ ուղեկցող փաստաթղթով (ուղեկցող փաստաթուղթը չի համապատասխանում
տվյալ առաքմանը):
Վաճառողի կողմից ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր լինելու դեպքում, գնորդի
կողմից ձեռք բերված ապրանքների ինքնուրույն տեղափոխումը առանց ՀԴՄ-ի կտրոնի համարվում է անփաստաթուղթ:
Հարկ վճարողը առաքումներ իրականացնելիս պետք է վարի առաքման
գիրք՝ գրանցելով ապրանքուղեկցող փաստաթղթերը կամ 2013թ. Հունվարի 1-ից ՀՀ կառավարության
սահմանած կարգով ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը վարի էլեկտրոնային կարգով:
Առաքման գրքում գրառումները կատարվում են գրիչով, առաքման գիրքը
պահվում է առաքման վայրում:
Առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք
1.գրանցման հերթական համար
2.ապրանքներն ուղեկցող փաստաթղթի հերթական համար, դուրս գրման
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
3.ապրանքների առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
4. ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը.
5.գնորդը (ստացողը) և նշանակման վայրի հասցեն:
Հարկ վճարողը գրքում գրանցում չի կատարում, եթե.
1. առաքումը կատարվում է նույն տարածքում.
2. խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքումը.
3. տարածման նպատակով մամուլի տեղափոխումը.
4. վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման
ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի
տեղափոխումը.
5. հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխումը
6. օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը.
7.
ՀԴՄ-ով կատարված գործարքները
Գրանցման գրքում սխալ գրառում անելու դեպքում գրիչով գիծ է քաշվում, տողի կողքին արվում է գրառում
՝ուղղման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման համարը, գրառում կատարողի ստորագրությունը:
Ժամկետի բացթողնման դեպքում գրանցումը կատարվում է առաջին ազատ
տողում՝ կողքին նշելով գրանցման փաստացի կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, գրառումը
կատարողի ստորագրությունը:
|